Ծանոթանում ենք առաջադրանքին
Ուսումնասիրում ենք տարածքը, քննարկում ձեր պահանջներն ու ակնկալիքները և որոշում՝ ինչ պետք է ներառի նախագիծը։

Kljyan Archi Bureau-ն ճարտարապետական բյուրո է, որը հիմնադրվել է 2017 թվականին Երևանում։ Նախագծում ենք բնակելի, հասարակական և առևտրային շենքեր, զբաղվում ինտերիերի դիզայնով ու տարածքների պլանավորմամբ։ Նախագծի վրա աշխատում ենք առաջին էսքիզներից մինչև աշխատանքային գծագրեր։

Մեզ համար կարևոր է, որ տարածքը լինի հարմար օգտագործման համար և ունենա իր բնավորությունը։ Հատակագիծը, բնական լույսը, շենքի համամասնություններն ու նյութերը միասին են ձևավորում այդ արդյունքը։
Յուրաքանչյուր նախագիծ սկսում ենք տեղանքին ծանոթանալուց և պատվիրատուի հետ զրույցից։ Քննարկում ենք՝ ինչ է նա ցանկանում, ինչպես է օգտագործվելու տարածքը և ինչ պայմաններ պետք է հաշվի առնենք։ Այս ամենի հիման վրա ձևավորում ենք գաղափարը, ապա մշակում այն՝ մինչև առանձին հանգույցներն ու մանրամասները։
Ուսումնասիրում ենք տարածքը, քննարկում ձեր պահանջներն ու ակնկալիքները և որոշում՝ ինչ պետք է ներառի նախագիծը։
Պատրաստում ենք հատակագծերը, մշակում շենքի ծավալն ու ճակատները, առաջարկում նյութեր։ Էսքիզների և պատկերների միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպիսին կլինի նախագիծը։
Մանրամասնում ենք ընտրված լուծումները և կոնստրուկտորների ու ինժեներների հետ համադրում նախագծի բոլոր մասերը։