Kljyan Archi Bureau
ՆախագծերԿապ
Kljyan Archi Bureau

Ճարտարապետություն և ինտերիերի դիզայն

Բնակելի և հասարակական շենքերի նախագծում՝ գաղափարից մինչև աշխատանքային գծագրեր

Բյուրոյի մասինԵրևան, Հայաստան2017
Kljyan Archi Bureau

Ճշգրիտ լուծումներ։ Արտահայտիչ ճարտարապետություն։

Kljyan Archi Bureau-ն Երևանում գործող ճարտարապետական բյուրո է՝ հիմնադրված 2017 թվականին։ Զբաղվում ենք բնակելի, հասարակական և առևտրային շենքերի նախագծմամբ, ինտերիերի դիզայնով և տարածքի պլանավորմամբ։

Յուրաքանչյուր նախագիծ սկսում ենք տարածքն ուսումնասիրելուց և ձեր պահանջները քննարկելուց։ Դրանց հիման վրա մշակում ենք հատակագծերն ու ծավալային լուծումները և ընտրում նյութերը։ Նախագիծը հասցնում ենք մինչև աշխատանքային գծագրեր՝ համագործակցելով կոնստրուկտորների և ինժեներների հետ։

Հիմնադիր և ճարտարապետԱրսեն Քլջյան
Ավելին մեր մասին

Ճարտարապետությունը գործառույթի և ստեղծագործության ճշգրիտ համադրություն է, որտեղ գեղագիտությունը ձևավորվում է տարածքի տրամաբանությունից։

Հայաստանից դեպի աշխարհ

Նախագծերի աշխարհագրություն

Մեր նախագծերի աշխարհագրությունը՝ ըստ բյուրոյի հաստատված տվյալների։

100+Նախագծեր
Տարիների փորձ
9
Քարտեզի բնակավայրեր
22

Բյուրոն հիմնադրվել է 2017

Քարտեզում նշված են բյուրոյի նախագծերի քանակները՝ ըստ բնակավայրի։ Հղումներով կարող եք դիտել կայքում ներկայացված նախագծերը։

Հայաստան
Բյուրոյի նախագծերի աշխարհագրական քարտեզ
Ընտրեք կետը՝ նախագծերը տեսնելու համար։WGS 84 · 0.5°

Կետերը նշում են բնակավայրերը, ոչ թե շենքերի ճշգրիտ հասցեները։

Վայրերն ու նախագծերը՝ ցանկով

ԲալահովիտՀայաստան

Նախագծեր: 2

    ՋրվեժՀայաստան

    Նախագծեր: 3

      ՁորաղբյուրՀայաստան

      Նախագծեր: 1

        ԳողթՀայաստան

        Նախագծեր: 3

        ԳագարինՀայաստան

        Նախագծեր: 1

          ԾաղկաձորՀայաստան

          Նախագծեր: 1

          ԴիլիջանՀայաստան

          Նախագծեր: 2

          ՍտեփանավանՀայաստան

          Նախագծեր: 2

          ՎանաձորՀայաստան

          Նախագծեր: 2

            ԱգարակՀայաստան

            Նախագծեր: 1

              ԱլագյազՀայաստան

              Նախագծեր: 1

                ԹալինՀայաստան

                Նախագծեր: 1

                  ԷջմիածինՀայաստան

                  Նախագծեր: 1

                    ԱրտիմետՀայաստան

                    Նախագծեր: 1

                      ԱփնագյուղՀայաստան

                      Նախագծեր: 1

                        ԿապանՀայաստան

                        Նախագծեր: 2

                          ԵղեգնաձորՀայաստան

                          Նախագծեր: 1

                            ԱրմավիրՀայաստան

                            Նախագծեր: 1

                              ԾավՀայաստան

                              Նախագծեր: 1

                                Վերին ԽոտանանՀայաստան

                                Նախագծեր: 1

                                  Վաշինգտոն, Կոլումբիայի շրջանԱՄՆ

                                  Նախագծեր: 1

                                  Քարտեզային տվյալներ: Natural Earth / geoBoundaries · CC BY 2.5 / GeoNames · CC BY 4.0

                                  02 / Մեր աշխատանքը

                                  Ծառայություններ

                                  01ՃարտարապետությունՇենքի հատակագծերը, ծավալն ու ճակատները՝ համադրված աշխատանքային գծագրերում։
                                  • Տարածքի ուսումնասիրություն
                                  • Հատակագծային լուծումներ
                                  • Ճակատներ և կտրվածքներ
                                  • Տանիք և հիմնական հանգույցներ
                                  • Տեսապատկերներ
                                  • Աշխատանքային փաթեթ
                                  Մանրամասն
                                  02ԻնտերիերՏարածքի կազմակերպում, նյութեր, լուսավորություն և իրականացման համար անհրաժեշտ գծագրեր։
                                  • Չափագրում և հատակագիծ
                                  • Քանդում և նոր միջնապատեր
                                  • Հատակներ, պատեր և առաստաղներ
                                  • Լուսավորություն և էլեկտրական կետեր
                                  • Սանտեխնիկա և սարքավորումներ
                                  • Կահույք և նյութերի ցանկ
                                  • Վիզուալիզացիաներ
                                  Մանրամասն
                                  03Ներքին ինժեներական համակարգերՇենքի ջրի, կոյուղու, օդափոխության, ջեռուցման և մյուս ներքին համակարգերի համադրված նախագծում։
                                  • Ջրամատակարարում և կոյուղի
                                  • Ջեռուցում
                                  • Օդափոխություն և օդորակում
                                  • Էլեկտրամատակարարում և լուսավորություն
                                  • Թույլ հոսանքներ և անվտանգության համակարգեր
                                  • Հաշվարկներ, հանգույցներ և մասնագրեր
                                  Մանրամասն
                                  04Արտաքին ինժեներական ցանցերՏարածքի արտաքին ցանցեր, միացման կետեր և կապը շենքի ու բարեկարգման լուծումների հետ։
                                  • Ջրամատակարարում և հրդեհային ջուր
                                  • Կոյուղի և անձրևատար
                                  • Էլեկտրամատակարարում և արտաքին լուսավորություն
                                  • Կապի և թույլ հոսանքի ցանցեր
                                  • Ոռոգում և տեխնիկական հանգույցներ
                                  • Միացումներ և հավաք հատակագիծ
                                  Մանրամասն
                                  05Ճանապարհների նախագծումՃանապարհների ու մոտեցումների հատակագծային, բարձրանիշային և աշխատանքային լուծումներ։
                                  • Ճանապարհի հատակագիծ
                                  • Երկայնական և լայնական պրոֆիլներ
                                  • Ծածկույթի կոնստրուկցիա
                                  • Ջրահեռացում և երթևեկություն
                                  • Աշխատանքային փաթեթ
                                  Մանրամասն
                                  06Շինարարության կազմակերպումՇինհրապարակի կազմակերպում, ժամանակավոր ենթակառուցվածքներ և աշխատանքների հերթականություն։
                                  • Շինարարական գլխավոր հատակագիծ
                                  • Ժամանակավոր ճանապարհներ և շարժ
                                  • Մեքենաներ և բարձրացման գոտիներ
                                  • Պահեստներ և ժամանակավոր կառույցներ
                                  • Ժամանակավոր ինժեներական ապահովում
                                  • Հերթականություն և միջոցառումներ
                                  Մանրամասն

                                  Նախագծի կիրառելի կազմն ու մանրամասնության աստիճանը հաստատվում են առաջադրանքով՝ ըստ օբյեկտի և նախագծման փուլի։