Kljyan Archi Bureau
ՆախագծերԿապ
KAB / 02

Ծառայություններ

Աշխատում ենք նախագծի բոլոր փուլերում՝ տարածքի ուսումնասիրությունից մինչև շինարարության համար անհրաժեշտ գծագրերը։

01ՃարտարապետությունՇենքի հատակագծերը, ծավալն ու ճակատները՝ համադրված աշխատանքային գծագրերում։
  • Տարածքի ուսումնասիրություն
  • Հատակագծային լուծումներ
  • Ճակատներ և կտրվածքներ
  • Տանիք և հիմնական հանգույցներ
  • Տեսապատկերներ
  • Աշխատանքային փաթեթ
Մանրամասն
02ԻնտերիերՏարածքի կազմակերպում, նյութեր, լուսավորություն և իրականացման համար անհրաժեշտ գծագրեր։
  • Չափագրում և հատակագիծ
  • Քանդում և նոր միջնապատեր
  • Հատակներ, պատեր և առաստաղներ
  • Լուսավորություն և էլեկտրական կետեր
  • Սանտեխնիկա և սարքավորումներ
  • Կահույք և նյութերի ցանկ
  • Վիզուալիզացիաներ
Մանրամասն
03Ներքին ինժեներական համակարգերՇենքի ջրի, կոյուղու, օդափոխության, ջեռուցման և մյուս ներքին համակարգերի համադրված նախագծում։
  • Ջրամատակարարում և կոյուղի
  • Ջեռուցում
  • Օդափոխություն և օդորակում
  • Էլեկտրամատակարարում և լուսավորություն
  • Թույլ հոսանքներ և անվտանգության համակարգեր
  • Հաշվարկներ, հանգույցներ և մասնագրեր
Մանրամասն
04Արտաքին ինժեներական ցանցերՏարածքի արտաքին ցանցեր, միացման կետեր և կապը շենքի ու բարեկարգման լուծումների հետ։
  • Ջրամատակարարում և հրդեհային ջուր
  • Կոյուղի և անձրևատար
  • Էլեկտրամատակարարում և արտաքին լուսավորություն
  • Կապի և թույլ հոսանքի ցանցեր
  • Ոռոգում և տեխնիկական հանգույցներ
  • Միացումներ և հավաք հատակագիծ
Մանրամասն
05Ճանապարհների նախագծումՃանապարհների ու մոտեցումների հատակագծային, բարձրանիշային և աշխատանքային լուծումներ։
  • Ճանապարհի հատակագիծ
  • Երկայնական և լայնական պրոֆիլներ
  • Ծածկույթի կոնստրուկցիա
  • Ջրահեռացում և երթևեկություն
  • Աշխատանքային փաթեթ
Մանրամասն
06Շինարարության կազմակերպումՇինհրապարակի կազմակերպում, ժամանակավոր ենթակառուցվածքներ և աշխատանքների հերթականություն։
  • Շինարարական գլխավոր հատակագիծ
  • Ժամանակավոր ճանապարհներ և շարժ
  • Մեքենաներ և բարձրացման գոտիներ
  • Պահեստներ և ժամանակավոր կառույցներ
  • Ժամանակավոր ինժեներական ապահովում
  • Հերթականություն և միջոցառումներ
Մանրամասն

Նախագծի կիրառելի կազմն ու մանրամասնության աստիճանը հաստատվում են առաջադրանքով՝ ըստ օբյեկտի և նախագծման փուլի։

KAB / 03

Մեր մոտեցումը

01

Տարածքի ուսումնասիրություն և առաջադրանք

Քննարկում ենք ձեր պահանջները, ուսումնասիրում տարածքը և հստակեցնում առաջադրանքը։

02

Գաղափար և նախագծում

Մշակում ենք հատակագծերն ու ծավալային լուծումները, ընտրում նյութերը։

03

Աշխատանքային փաստաթղթեր

Պատրաստում ենք աշխատանքային գծագրերը և համաձայնեցնում դրանք կոնստրուկտորների ու ինժեներների հետ։