Sari Smbul Concept — «Symphony» ռեստորան-տաղավար
«Symphony» ռեստորան-տաղավարի գաղափարը ներշնչված է Քարերի սիմֆոնիայի բազալտե սյուների ռիթմից։ Գլանաձև ծավալները միավորվում են ուղղահայաց փայտե լամելներով, որոնք նաև ապահովում են արևապաշտպանություն և օրվա ընթացքում ստեղծում լույսի ու ստվերի փոփոխվող պատկեր։
Համայնապատկերային ապակեպատմամբ սրահը շարունակվում է բաց տեռասներով։ Թեթև մետաղական կառուցվածքը ծավալը բարձրացնում է գետնից՝ նվազեցնելով հպումը բնական ռելիեֆին, իսկ երեկոյան լուսավորությունն ընդգծում է ճակատների ռիթմը։
- Նախագծի տեսակ
- Հանրային շենք / ռեստորան-տաղավար
- Կարգավիճակ
- Էսքիզային նախագիծ



